«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրապարակավ աջակցել է իր թիմի դարպասապահ Անդրե Օնանային Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայի» հետ խաղում (3:3) կոպիտ սխալներից հետո։ Հիշեցնենք, որ Օնանայի սխալները «կարմիր սատանաներին» արժեցել են երեք միավոր։
«Նա ուժեղ բնավորություն ունի, կարող է գլուխ հանել: Ընդհանուր առմամբ, նա լավ հանդես եկավ թիմում իր առաջին հինգ ամիսների ընթացքում: Եթե վերլուծեք նրա խաղը, ապա կտեսնեք, որ նա Պրեմիեր Լիգայի երկրորդ լավագույն դարպասապահն է»,- իր սոցցանցում մեջբերում է Տեն Հագը Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Սակայն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Տեն Հագը շատ դժգոհ է իր դարպասապահի խաղից, ով Աֆրիկայի գավաթի խաղարկություն մեկնելու պատճառով շատ է վախենում կորցնել տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։