Էրիկ տեն Հագ. «Նա այժմ շատ կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գովեստի խոսքեր է ասել կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրին, ով վերականգնեց իր տեղը մեկնարկային կազմում՝ չնայած վատ ժամանակներին և երկրպագուների կողմից հալածանքներին:

«Մագուայրն այժմ շատ կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նա գրավեց իր տեղը մեկնարկային կազմում։ Այս մրցաշրջանում մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, Մագուայրը նույնպես: Այժմ բոլորը պետք է կատարեն հաջորդ քայլերը», – ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Մագուայրը կարող էր ամռանը տեղափոխվել «Վեսթ Հեմ», սակայն, ի վերջո, հրաժարվեց այս հնարավորությունից և որոշեց մնալ, որպեսզի վերականգնի իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։