Քրիստոֆեր Նկունկուն կարող է իր նորամուտը նշել «Չելսիում»

«Չելսիի» ֆւտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուն ակնկալում է, որ այս շաբաթավերջին իր նորամուտը կնշի «Չելսիի» կազմում: Այս մասին գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։

«Վաղը պետք է գնահատենք նրա վիճակը։ Որոշում կկայացվի ավելի ուշ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հավաքում ստացած վնասվածքի պատճառով Նկունկուն այս մրցաշրջանում դեռ չի մասնակցել «Չելսիի» պաշտոնական հանդիպումներին։

Առաջիկա շաբաթավերջին Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում պետք է հանդիպեն բարդ մրցակցի՝ ի դեմս «Բրայթոնի»։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջում»: