«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է դառնալ Մանուել Նոյերի փոխարինողը «Բավարիայում»:
37-ամյա գերմանացի դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, և «Բավարիան» ակնկալում է նոր պայմանագիր կնքել վետերանի հետ։ Միաժամանակ, ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի, «Բավարիան» արդեն երկարաժամկետ ծրագիր է մշակում, եթե Նոյերը հեռանա 2025 թվականին։ Աստղային դարպասապահին ամենահավանական փոխարինողներից մեկը Մայք Մենյանն է։ Մյունխենում ուշադիր հետեւում են 28-ամյա ֆրանսիացու ելույթներին։
Մենյանի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո: