Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Այս ընթացքում մենք միշտ խոսում ենք ապագայի մասին։ «Յուվենտուսի» հետ պայմանագիր ունեմ մինչև 2025 թվականը։ Նոր մարզիչների հետ համակերպվել եմ, ներդաշնակություն ունենք։ Մենք միասին աշխատում ենք, որպեսզի ակումբը լավ ապագա ունենա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Նոյեմբերի 28-ին իտալական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից», իսկ Անտոնիո Կոնտեն կվերադառնա գլխավոր մարզչի պաշտոնին։

13 տուրից հետո թուրինցիները 30 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: