Մարիո Բալոտելլին հայտնել է իր կարիերայի վատագույն մարզչի անունը

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին հայտնել է, թե ում է համարում իր կարիերայի վատագույն մարզիչը։

Twitch-ով TV Play-ին տված հարցազրույցում 33-ամյա իտալացին Բրենդան Ռոջերսին, ում գլխավորությամբ հանդես է եկել «Լիվերպուլում» 2014-ից 2015 թվականներին, անվանել է իր կարիերայի վատագույն մարզիչը։

Ռոջերսը գլխավորել է «Լիվերպուլը» 2012-ից 2015 թվականներին։ Դրանից հետո 50-ամյա ֆուտբոլիստը մարզել է «Սելթիկը» և «Լեսթերը»: Նա ամռանը վերադարձավ շոտլանդական ակումբ։