Լոնդոնի «Չելսին» որոշել է հրաժարվել «Կորինտիանսի» կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյի համար պայքարից։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը՝ «թոշակառուներն» այլևս չեն փորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանին։
«Չելսին» ընդունեց այն փաստը, որ ֆուտբոլիստի համար պայքարում կհաղթի ֆրանսիական ՊՍԺ-ն, որն իրեն և «Կորինտիանսին» առաջարկել է ավելի շահավետ պայմաններ։
Հիշեցնենք, որ Մոսկարդոյին հետաքրքրում էր նաև կատալոնական «Բարսելոնան», որի մարզական տնօրեն Դեկուն կիսապաշտպանի մեջ ապագա աստղ է տեսնում։