ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի տեղափոխվի Պրեմիեր Լիգա, հաղորդում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ եթե Մբապպեն հեռանա ֆրանսիական ակումբից, ապա կտեղափոխվի միայն Մադրիդի «Ռեալ», ֆրանսիացին այլ տարբերակներ չի ցանկանում ուսումնասիրել։
Նշենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է 17 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։