FourFourTwo պորտալը հրապարակել է մինչև 40 տարեկան աշխարհի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը։
Այն գլխավորում էր Յուլիան Նագելսմանը, ով այժմ մարզում է Գերմանիայի հավաքականը։
Լավագույն եռյակը եզրափակել է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը և Բելգիայի հավաքականի մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն։
Աշխարհի մինչև 40 տարեկան լավագույն մարզիչների վարկանիշը՝ ըստ FourFourTwo-ի.
1. Յուլիան Նագելսման (Գերմանիայի հավաքական)
2. Ռուբեն Ամորիմ (Սպորտինգ)
3. Դոմենիկո Տեդեսկո (Բելգիայի հավաքական)
4. Վինսենթ Կոմպանի (Բարնլի)
5. Մաթիաս Ջեյսլե (Ալ-Ահլի)
6. Ուիլ Սթիլ (Ռեյմս)
7. Ուեյն Ռունի (Բիրմինգհեմ)