«Ատլետիկը» երկարաձգել է պայմանագիրը Նիկո Ուիլյամսի հետ

«Ատլետիկը» և թիմի հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնել են երկարաձգել պայմանագիրը երեք մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Բիլբաոյի թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ուիլյամսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 11 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել։