Անդրե Օնանան մտավախություն ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Կամերունի դարպասապահ Անդրե Օնանան վախենում է կորցնել մեկնարկային տեղը, եթե մեկնի Աֆրիկայի գավաթի, հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ կամերունցին կարծում է, որ հունվար-փետրվարին կայանալիք մրցաշարում ազգային հավաքականի կազմում հանդես գալը կարող է հանգեցնել նրան, որ նա կորցնի «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահի կարգավիճակը:

Օնանան կարող է բաց թողնել մինչև 6 հանդիպում, եթե Կամերունը հասնի եզրափակիչ (փետրվարի 11)։