Ալեքսանդր Մոստովոյ․ «Տարօրինակ է, բայց «Բարսելոնան» ֆավորիտ չէ»

«Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» ֆավորիտ չի լինի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին։

«Մենք այլևս երբեք չենք տեսնի «Բարսան», որը եղել է Մեսսիի, Չավիի, Պիկեի, Ինյեստայի գլխավորությամբ։ Տարօրինակ է, բայց «Բարսելոնան» ֆավորիտ չէ: Չէի ասի, որ Չավիի թիմը տպավորիչ տեսք ունի, նրանք շատ որոշակի խնդիրներ ունեն։

Ինձ հիմա ավելի շատ է դուր գալիս «Ատլետիկոն»։ Նրանք լավ թափ են հավաքել և այս մրցաշրջանում համարվում են վտանգավոր մրցակից։ Կլինի ոչ-ոքի կամ մեկ գնդակի տարբերություն՝ հօգուտ «Ատլետիկոյի»», – Մոստովոյին է մեջբերում ODDS.ru-ը։