«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ներաձուրիների՝ 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին բազմիցս խոսվել է ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի թարմացված զեկույցի՝ դեկտեմբերին կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2025 թվականի կեսերը։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Ռոմայից»։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում միլանյան թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։