Պրեմիեր Լիգան հրապարակել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

Պրեմիեր Լիգան հրապարակել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

Նոյեմբերի մրցանակին հավակնում են 6 ֆուտբոլիստներ։

Հավակնորդների թվում են «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջերեմի Դոկուն, «Չելսիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը, «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնը, «Բորնմութի» կիսապաշտպան Մարկուս Տավերնյեն և «Լութոնի» դարպասապահ Թոմաս Կամինսկին։

Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։