«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պաշտոնանկության սպառնալիքի տակ է։
Ինչպես հաղորդում է La Repubblica-ն՝ 58-ամյա մասնագետը կարող է լքել իր պաշտոնը, եթե ակումբը չկարողանա դուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։
Նշենք, որ 5 տուրից հետո «Միլանը» F խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ տուրում միլանյան թիմը արտագնա խաղում կխաղա «Նյուքասլի» հետ։