Մադրիդի «Ռեալը» պատրաստ է թիմի մարզիչ Կառլո Անչելոտտիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, նոր պայմանագիր առաջարկել երկու մրցաշրջանով, սակայն դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ։
Եթե Անչելոտտին հեռանա թիմից, ակումբը կփորձի ձեռք բերել «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյին կամ թիմի նախկին մարզիչ Զինեդին Զիդանին։
Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հակված է թիմ հրավիրել Զինեդին Զիդանին։