«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կրկին պատասխանել է Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին հարցին։
«Վերադարձ ազգային հավաքական? Ես կապ եմ պահպանում դարպասապահների մարզչի և Յուլիան Նագելսմանի հետ։ Ես պետք է այնտեղ լինեմ մարտ ամսվա ուսումնամարզական հավաքի ժամանակ, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի»,- Նոյերի խոսքերն է մեջբերում լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Հոկտեմբերի վերջին 37-ամյա ֆուտբոլիստը ապաքինվել է ծանր վնասվածքից ու վերադարձել «Բավարիայի» դարպասը։