Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին գովաբանել է ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, ով թիմին հաղթանակ տարավ 2022 թվականի աշխարհի առաջնությունում։
«Մեսսին իր սրտով խաղաց այս 2022 Աշխարհի առաջնությունում, և նա անկասելի էր։ Նրան մոտիկից տեսնելն աննկարագրելի է։ Եթե ասեի, թե ինչ է նա անում մարզումների ժամանակ, ինձ չէիք հավատա։ Նա խենթ է։
Ես ասացի Լեոյին, որ քանի դեռ նա երջանիկ է խաղադաշտում, պետք է շարունակի խաղալ այնքան ժամանակ, որքան կարող է։ Նա մեզ ցույց տվեց, որ ֆուտբոլում սահմաններ չկան, և դա զարմանալի է»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է Goal-ը։