Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսին գնահատում է 100 միլիոն եվրո։