Շոտլանդացի կիսապաշտպան Լյուիս Ֆերգյուսոնը, ում իրավունքները պատկանում են «Բոլոնիային», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնությունում ավելի բարձրակարգ ակումբ։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: «Ծեր սինյորայի» ներկայացուցիչները դիտել են Ֆերգյուսոնի խաղը նոյեմբերի սկզբին «Լացիոյի» դեմ հանդիպմանը։
Շոտլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։ Լյուիսի պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։