Ջուդ Բելինգհեմը վիրահատության կենթարկվի

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վիրահատության կենթարկվի, հայտնում է The Athletic-ը։ Ֆուտբոլիստն ուսի հետ կապված խնդիրներ ունի։

Չնայած այն հանգամանքին, որ մեկ օր առաջ Ջուդ Բելինգհեմը օգնեց «Ռեալին» հաղթել «Նապոլիին» (4-2) Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում։ Բժիշկներն անգլիացու մոտ ախտորոշել են ուսի հոդի անկայունություն։

«Նա դեռ ուսի հետ կապված խնդիրներ ունի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Վիրահատության ժամկետն ու վայրը դեռ որոշված ​​չէ։