Ժոաու Կանսելու․ «Նա լավագույն կիսապաշտպաններից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն հաճոյախոսություններ է արել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով վերջերս է խաղադաշտ վերադարձել վնասվածքից հետո։

«Ես ուզում եմ ձեզ մի բան պատմել Ֆրենկիի մասին: Դե Յոնգը լավագույն կիսապաշտպաններից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ: Նա հսկայական տարբերություն է ստեղծում խաղադաշտում, երբ խաղում է: Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձավ»,- ասել է Կանսելուն «Պորտուի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ առաջնային է «Բարսայի» ղեկավարության համար։