«Արսենալը» կարող է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին, հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա սլովենացին ձմեռային տրանսֆերային պատուհանի համար լոնդոնցիների կարճ ցուցակում է։
Շեշկոն գերմանական ակումբում հանդես է գալիս այս ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։