Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ երրորդ մարզիչն է այս ցուցանիշով

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն այսօր անցկացրեց իր 100-րդ հանդիպումը «Ատլետիկոյի» ղեկին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։

Ըստ Opta Sports-ի՝ Դիեգոն այժմ երրորդ մարզիչն է այս մրցաշարի պատմության մեջ, ով մեկ ակումբ գլխավորել է 100 և ավելի հանդիպում: Նախկինում ցուցակում ընդամենը երկու մարզիչ կար՝ լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը (Մանչեսթեր Յունայթեդ, 190 խաղ) և Արսեն Վենգերը (Արսենալ, 177)։

Չեմպիոնների Լիգայում Սիմեոնեի թիմի հարյուրերորդ հանդիպումը հաղթական ստացվեց. մադրիդյան թիմը վստահորեն հաղթեց Նիդեռլանդների գործող չեմպիոն «Ֆեյենորդին» և երաշխավորեց իր տեղը փլեյ-օֆֆում: