ՊՍԺ-ն վերջին 19 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել Չեմպիոնների Լիգայում

Ֆրանսիական ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Նյուքասլի» հետ տնային խաղում։

Փարիզցիներն ու «կաչաղակները» ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով: Այժմ Լուիս Էնրիկեի թիմն ունի յոթ միավոր և երկրորդ տեղն է զբաղեցնում F խմբի մրցաշարային աղյուսակում:

Ըստ Opta Sports-ի՝ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում 2004/05 մրցաշրջանից ի վեր իր վատագույն ցուցանիշն է գրանցել: