Ֆիլ Ջագելկան 41 տարեկանում հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Ջագելկան 41 տարեկանում հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին:

Ջագելկայի վերջին ակումբը «Սթոք Սիթին» էր: Մանչեսթերում ծնված, լեհական ծագումով ֆուտբոլիստը երբեք չի խաղացել քաղաքի որևէ ակումբում իր կարիերայի ընթացքում, բայց, այնուամենայնիվ, կարողացել է ավելի քան 750 հանդիպում անցկացնել ակումբային մակարդակում 25 տարվա խաղային կարիերայի ընթացքում:

Հիմնական ակումբները, որոնցում հանդես է եկել Ջագելկան Անգլիայում, եղել են «Շեֆիլդ Յունայթեդը», «Էվերթոնը» (2007-2019), «Դերբի Քաունթին» և «Սթոք Սիթին»: Ջագելկան Անգլիայի հավաքականում խաղացել է ութ տարի՝ 2008-ից 2016 թվականներին։