«Միլանը» կարող է հեռացնել Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է լքել իտալական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի համաձայն՝ մարզիչը կարող է հեռացվել, եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների Լիգայից։ Նման ձախողումը կհարվածի իտալական թիմի բյուջեին։

Հիշեցնենք, որ խմբային փուլի հինգ տուրից հետո «Միլանը» իր խմբում հինգ միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

«Միլանը» 13 տուրից հետո 26 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատար «Ինտերից» տարբերությունը վեց միավոր է։