Մասիմիլիանո Ալեգրին առաջիկա ամռանը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առաջիկա ամռանը կարող է հեռանալ «Յուվենտուսից»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ 56-ամյա մասնագետը դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ անելու հնարավորությունը, քանի որ նրան չեն գոհացնում թիմում փոփոխությունները, որոնք առաջացել են ակումբի նախկին նախագահ Անդրեա Անյելիի հեռանալուց հետո։

Իտալացի մասնագետը «Յուվենտուսը» գլխավորում է 2021 թվականից։ Մինչ այս Ալեգրին թուրինյան ակումբի հետ աշխատել է հինգ տարի (2014-ից 2019 թվականներին)։ Մասնագետի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

«Յուվենտուսը» 30 միավորով այժմ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։