«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին հույզերով։
«Ուրախ եմ ևս մեկ տարի մնալու «Բավարիայում»։ Երկարատև վնասվածքիցս հետո ես կրկին խաղադաշտ եմ վերադարձել, և դա ինձ ուրախացնում է։
Առաջիկա մի քանի տարիներին մենք կարող ենք հասնել մեծ նպատակների։ Իհարկե, մեր թիմն ունակ է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որը կկայանա Մյունխենում 2025 թվականին»,- Նոյերի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։