Լիոնել Մեսսին չի ընդգրկվել MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում։

MLS-ը լիգայի կայքում հրապարակել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ՝ Ռոման Բուրկի (Սենթ Լուիս)

Պաշտպաններ՝ Մեթ Միազգա (Ցինցինատի), Թիմ Պարկեր (Սենթ Լուիս) և Ուոքեր Զիմերման (Նեշվիլ)

Կիսապաշտպաններ՝ Հանի Մուխտար (Նեշվիլ), Հեկտոր Էրերա (Հյուսթոն Դինամո), Տիագո Ալմադա (Ատլանտա) և Լուչիանո Ակոստա (Ցինցինատի):

Հարձակվողներ՝ Կուչո (Կոլումբուս), Գիորգոս Ջակոմակիս (Ատլանտա) և Դենիս Բուանգա (Լոս Անջելես):

Մեսսին այս ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: 36-ամյա արգենտինացին թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։