Յուրգեն Կլոպը խոսել է դարպասապահ Ալիսոնի և հարձակվող Դիոգո Ժոտայի վնասվածքների մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է դարպասապահ Ալիսոնի և հարձակվող Դիոգո Ժոտայի վնասվածքների մասին։

«Նրանք խաղից դուրս են: Ալիսոնի խնդիրն այնքան էլ լուրջ չէ։ Նա չի կարողանա խաղալ վաղը կամ կիրակի։ Եվ նա հավանաբար չի խաղա նաև մեկ շաբաթից։ Դա այնքան էլ վատ չէ, բայց դա այնքան էլ լավ չէ։ Իսկ Ժոտան մի քիչ ավելի շատ ժամանակ կպահանջվի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Ինչպես հայտնի է, Ալիսոնն ու Ժոտան վնասվածք էին ստացել Պրեմիեր Լիգայի վերջին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1-1)։