Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Կարստեն Կրամերը խոսել է մատաղ սերնդի ուշադրությունը ֆուտբոլային մրցումների վրա գրավելու ուղիների մասին։
«Ֆուտբոլը մեծապես կապված է ժողովրդական մշակույթի և ավանդույթների, պատմության հետ։ Ֆորմուլա 1-ում նրանք ավելի քիչ են նայում նախկինում տեղի ունեցածին: Մրցարշավում հաջորդ քայլը պետք է լինի հարմարավետությունը մեքենայում: Բայց ֆուտբոլում ամեն ինչ ինչ-որ կերպ դանդաղ է լինում։
Այնուամենայնիվ, մենք պետք է աճենք և զարգանանք։ Վտանգավորն այն է, որ մատաղ սերնդի ուշադրության համար մեր մրցակիցը ոչ թե «Ռեալն» է, այլ Netflix-ը (ամերիկյան սթրիմինգային ծառայություն ֆիլմերի և հեռուստասերիալների համար)։ Եվ նմանատիպ այլ զվարճանքներ։ Մենք պետք է ուշադիր հետևենք, որ նոր սերունդը շարունակի հետաքրքրվել ֆուտբոլով»,- Կրամերի խոսքերն է մեջբերում Neue Zurcher Zeitung-ը։