Բրազիլացի նախկին վինգեր Դանի Ալվեսն այլևս հույս չունի խուսափել պատժից՝ 2022 թվականի վերջին 23-ամյա աղջկա վրա հարձակվելու համար։ Նա արդեն մոտ մեկ տարի է՝ գտնվում է կալանքի տակ, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ դատավճիռը դեռ կայացված չէ։
Վերջերս Ալվեսը որոշել է փոխել իր ռազմավարությունը՝ նա համագործակցել է տուժողի հետ և նրան արդեն վճարել է 150 հազար եվրո։ Այսպիսով, Ալվեսը հույս ունի, որ իր պատժաչափը կկրճատվի՝ գուցե մինչև երկու-երեք տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սևիլիայում», «Բարսելոնայում» և Թուրինի «Յուվենտուսում»։