«Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ թուրինյան ակումբ, հայտնում է Radio Radio-ն։
Աղբյուրի համաձայն՝ 54-ամյա մասնագետը ակումբ կվերադառնա 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Նա արդեն համաձայնության է եկել «Յուվենտուսի» ղեկավարության հետ՝ ակումբ վերադառնալու համար։ Կոնտեին գրավել է նախագիծը, որը նրան ներկայացրել է ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին։
Կոնտեն արդեն գլխավորել է «Յուվենտուսը» 2011-ից 2014 թվականներին։ Նրա հետ թուրինյան թիմը երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ հաղթել է երկրի Սուպերգավաթը։ Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Թոթենհեմը», որը նա լքել է այս տարվա մարտին։
«Յուվենտուսը» այժմ մարզում է Մասիմիլիանո Ալեգրին։ 13 տուրից հետո թիմը 30 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։