Պեդրո. ««Լացիոյի» խնդիրը Մաուրիցիո Սարին չէ»

«Լացիոյի» վինգեր Պեդրոն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։

Իտալացի մասնագետը ճնշման տակ է հռոմեացիների վատ արդյունքների պատճառով Ա Սերիայում. թիմը 13 տուրից հետո 11-րդ տեղում է:

«Սարին առանձնահատուկ մարդ է, պերֆեկցիոնիստ: Ակնհայտ է, որ կա որոշակի հիասթափություն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում: Հուսով եմ՝ նա դեռ շատ տարիներ կանցկացնի այստեղ։ Կարծում եմ՝ նա կօգնի մեզ կատարել անհրաժեշտ «թռիչքը»:

Ցավոք սրտի, ֆուտբոլն այսպես է. դու պարտվում ես երկու հանդիպում, և սա արդեն ողբերգություն է: Մեր խնդիրն ակնհայտորեն Սարին չէ, մենք դրանում համոզված ենք»,- 36-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։