Ժոաու Կանսելու. «Ես երախտապարտ եմ Գվարդիոլային և Չավիին»

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն պատասխանել է իր մարզիչների հետ հարաբերությունների մասին հարցին։

Պորտուգալացին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Բարսելոնայում»: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը հեռացել է «քաղաքայինների» կազմից Խոսեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների սրման պատճառով, ինչը, սակայն, կողմերից ոչ մեկը չի հաստատել։

«Բոլոր մարզիչները տարբեր կերպ են մեկնաբանում խաղը: Ես շատ շնորհակալ եմ Գվարդիոլային, քանի որ նա ինձ ավելի լավ ֆուտբոլիստ է դարձրել, և ես նաև շնորհակալ եմ Չավիից, որովհետև ինձ համար ամեն ինչ լավ է ընթանում, և ես սիրում եմ խաղալ «Բարսելոնայում»: Ես միշտ ցանկացել եմ ներկայացնել այս ակումբի գույները»,- ասել է Կանսելուն «Պորտուի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։