Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Բենժամին Պավարը

Միլանի «Ինտերի» պաշտպան Բենժամին Պավարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Օգոստոսի վերջին «Բավարիայից» «ներաձուրի» տեղափոխված ֆրանսիացի ֆուտբոլիստը նոր թիմի կազմում կարողացավ անցկացնել ընդամենը 9 հանդիպում, որից հետո դուրս մնաց պատելային ջլի վնասվածքի պատճառով։ Ըստ Pazzidifanta-ի՝ Պավարը կսկսի անհատական ​​մարզումները, բայց չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև տարեվերջ: Սպասվում է, որ դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին Սիմոնե Ինձագին կրկին կկարողանա հույս դնել 27-ամյա ֆուտբոլիստի վրա։

Բենժամին Պավարդի տրանսֆերը «Ինտերի» վրա արժեցել է 30 մլն եվրո։ Պաշտպանը չորս տարի խաղացել է «Բավարիայում»: