«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» աստղային հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդը բացառիկ երեւույթ է: Պրեմիեր Լիգան բախտավոր է նրան ունենալու համար: Մենք սովորաբար չունենք նրա նման ֆուտբոլիստներ, քանի որ նրանք սովորաբար գնում են «Ռեալ» կամ «Բարսելոնա»: Բայց «Մանչեսթեր Սիթին» դա արեց, և դա տարբերություն է: Հոլանդը նրանց թրեբլ պարգևեց նախորդ մրցաշրջանում»,- ասել է Նևիլը Sky Sport-ին տված հարցազրույցում:
«Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո Էրլինգ Հոլանդն անցկացրել է 72 հանդիպում, որոնցում խփել է 70 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։