«Ունիոն Բեռլինը» նոր գլխավոր մարզիչ ունի

Խորվաթ մասնագետ Նենադ Բյելիցան դարձել է «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

52-ամյա խորվաթի հետ համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում։ Մարի-Լուիզ Էտան, ով դարձավ Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին կին մարզիչը, կմնա մարզչական շտաբում։

Ընթացիկ մրցաշրջանում 12 խաղից հետո «Ունիոն Բեռլինը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է՝ վաստակելով 7 միավոր։