Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հույս ունի, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպմանը։
Ինսայդեր Մարիո Կորտեյանայի տեղեկություններով՝ խորվաթի վնասվածքի փորձաքննության արդյունքները լավատեսական են եղել։ Միաժամանակ, դեռ հայտնի չէ, թե Մոդրիչը ժամանակ կունենա՞ վերականգնվել «Նապոլիի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության «Կադիսի» հետ խաղում 38-ամյա Լուկան թեթև վնասվածք էր ստացել։