«Թոթենհեմը» կիրակի օրը Պրեմիեր Լիգայում տնային հանդիպում անցկացրեց «Աստոն Վիլայի» դեմ։
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը՝ Անգա Պոստեկոգլուն, արդեն առաջին խաղակեսում ստիպված էր փոփոխություն կատարել կազմում։ Բանն այն է, որ Ռոդրիգո Բենտանկուրը վնասվածք ստացավ. ուրուգվայցին դաշտը լքեց կաղալով: Պիեռ-Էմիլ Հոյբյերգը դուրս եկավ փոխարինման։
«Աստոն Վիլան» կարողացավ հաղթել 2։1 հաշվով։