«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիի մասին։
«Ականջիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» պարզապես հրաշալի էր: Նա կարող է խաղալ եզրային պաշտպանի, կենտրոնական պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Երբ դիրքավորվում է դաշտի վերջին երրորդում, նա կարող է ճշգրիտ առաջ փոխանցումներ կատարել: Այս ամենի հետ մեկտեղ նա նաև արագ և ուժեղ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ականջին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 20 միլիոն եվրոյի դիմաց: