Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը (1-1)։
«Մենք շատ միամիտ գոլ ընդունեցինք, հատկապես, որ դա տեղի ունեցավ հաշիվը բացելուց ընդամենը մի քանի րոպե անց։ «Ինտերն» արդեն ցույց է տվել, որ նրաց համար ավելի հեշտ է դառնում խաղալը, երբ ազատ տարածության տեղ ունեն։
Մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է։ Մենք դեռ հինգերորդ տեղից առաջ ենք անցել, ճիշտ մոտեցանք հանդիպմանը մի թիմի դեմ, որը սպասում էր մեր սխալներին, ուստի դա մեր հասունության ցուցադրումն էր։ Գոլից կարելի էր խուսափել, բայց դա տեղի է ունենում բարձրակարգ թիմերի հետ հանդիպումներում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը» վաստակեց 32 միավոր և պահպանեց առաջին տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվենտուսը» 30 միավորով երկրորդն է։