Մասիմիլիանո Ալեգրի․ «Նա իր լավագույն հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի ելույթը Ա Սերիայի «Ինտերի» դեմ խաղում (1:1):

«Վլահովիչը իր լավագույն հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում։ Ընդհանուր առմամբ, դա լավ ելույթ էր ամբողջ թիմի կողմից»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Football-Italia-ը։

«Ինտերը» վաստակեց 32 միավոր և պահպանեց առաջին տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվենտուսը» 30 միավորով երկրորդն է։