«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի եզակի ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի եզակի ռեկորդ է սահմանել։ Ակումբն առաջինն էր առաջնությունում, որը 500 անգամ անառիկ է պահել դարպասը, հայտնում է Squawka-ն։

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում Էրիկ տեն Հագի թիմը 3-0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում «Չելսին» է (476)։ «Լիվերպուլը» զբաղեցնում է երրորդ տեղը (460)։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով բարձրացավ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական։ «Էվերթոնը» ունի 4 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։