Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղում (3-0) գոլի հեղինակ է դարձել և մտել ակումբի պատմության մեջ։
Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, 20-ամյա անգլիացին դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով իր առաջին 15 հանդիպումներում 14 գոլ է խփել: Լեգենդար հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն խփեցին 13-ական գոլ։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 35 միավորով առաջինն է մրցաշարային աղյուսակում։