«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Transfer News Live-ը։
Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արդեն խոսել է Կիմմիխի հետ։ Գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ է միանալ իսպանական գրանդին։
Transfermarkt-ը Կիմմիխին գնահատում է 75 միլիոն եվրո: 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
2023/2024 մրցաշրջանի 17 խաղում Կիմմիխը կատարել է 6 գոլային փոխանցում։