Ժոզե Մոուրինյոն իրեն ավազակ է անվանել

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի 13-րդ տուրի «Ուդինեզեի» հետ տնային խաղում հռոմեացիների հաղթանակից հետո (3-1) իրեն ավազակ է անվանել։

Խաղից առաջ պորտուգալացին ասաց, որ որոշ խաղացողների պակասում են խաղերում համարձակությունը. «Նրանք կարոտում են մայրիկին, հայրիկին, տատիկի կարկանդակներին»։

«Սովորաբար ավազակներ են ծնվում, ոչ թե սարքվում։ Ես միանշանակ ծնվել եմ ֆուտբոլային ավազակ և փորձում եմ ազդեցություն ունենալ: Տեսնենք՝ կստացվի՞ ինձ մոտ»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն։

Այս հանդիպումից հետո «Ռոման» վաստակեց 21 միավոր և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը։

Դեկտեմբերի 3-ին Մոուրինյոյի թիմը Ա Սերիայի 14-րդ տուրում արտագնա խաղում կխաղա «Սասուոլոյի» հետ։