Վինիսիուսը նվեր է ստացել Կրիշտիանու Ռոնալդուից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Կրիշտիանու Ռոնալդուից մարզաշապիկ է նվեր ստացել։ Համապատասխան լուսանկարը բրազիլացին հրապարակել է սոցցանցերում։

Խոսքը վերջերս՝ նոյեմբերի 16-ին կայացած Լիխտենշտեյն – Պորտուգալիա հանդիպման մարզաշապիկի մասին է։ Մարզաշապիկի վրա կարելի է տեսնել Ռոնալդուի ինքնագիրը Վինիսիուսի համար։

Ակումբային մակարդակում Կրիշտիանու Ռոնալդուն գրեթե մեկ տարի է, ինչ խաղում է «Ալ-Նասրում»: Նախկինում 2009-2018 թվականներին պորտուգալացին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին, մրցակցի խաղադաշտում «Կադիսի» հետ։