Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը․ «Ծիծաղելի էր նրանց նման դեմքերը տեսնելը»

Շաբաթ օրը կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» պայքարն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Քաղաքյինները» երկար ժամանակ հաշվի մեջ առաջ էին, սակայն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հավասարեցրեց հաշիվը։ Գոլի հեղինակ դառնալով՝ «Լիվերպուլի» պաշտպանը գոլը տոնեց «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների մոտ։

«Միշտ հաճելի է արտագնա գոլը տոնել այլ երկրպագուների ներկայությամբ: Իսկապես ծիծաղելի էր նրանց նման դեմքերը տեսնելը»,- ասել է Թրենթը Sky Sports-ին:

Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի նոյեմբերի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի շրջանակներում ԼԱՍԿ-ի դեմ։